Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Չարակամները չեն հասել իրենց նպատակներին. Ազիզ Թամոյանը` հայ ու եզդի ժովուրդների միջև միտումնավոր հրահրվող լարումների մասին

am es
Ch`arakamnere ch`en hasel irents` npataknerin. Aziz T`amoyane` hay ow ezdi zhovowrdneri mijew mitowmnavor hrahrvogh larowmneri masin_95403

  Վերջին տարիներին հաճախ է արտահայտվում այն մտավախությունը,  որ դրսից` հիմնականում ադրբեջանա-թուրքական տանդեմի ակտիվ աջակցությամբ ու, բնականաբար, ֆինասավորմամբ,  որոշակի ուժեր ծրագրված քաղաքականություն են իրականացնում Հայաստանում՝ ազգային փոքրամասնությունների հարցում փորձեով  հրահրել լարվածություն:

Խնդիրրն այն , որ Հայաստանը  աշխարհի այն բացառիկ երկրների շարքում է, որտեղ, եթե բացառությունները մի կողմ թողնենք, ապա  ազգային փոքարամասնությունների իրավունքները չեն ոտնահարվում,  խտրականության երևույթներ չեն դրսևորվում,  ու տարբեր ազգերի ներկայացուցիչները հայ ժողովրդի հետ միասին ապրում են հաշտ և համերաշխ: Ներհայստանյան այս՝ ազգամիջյան խաղաղ համակեցությունը, պարզվում է, որոշ արտաքին ուժերի այնքան է ձեռնտու չէ: 

Այս առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը հարց ուղղեց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին՝ մտահոգ չէ՞, որ փորձ է ավում արհեստականորեն լարվածություն մտցնել հայերի ու ազգային փոքրամասնությունների մեջ, այդ թվում՝ հայերի ու եզդիների մեջ:  

 Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ ինքն էլ է, ցավոք, նկատել նման միտումներ. «Իհարկե նկատել եմ նման միտում, և դիմել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի ինձ թույլ տան խոսել այդ մասին»,-նշեց պարոն Թամոյանը:

Սակայն միաժամանակ  հավելեց՝ հաշվի առնելով հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, կարող է ասել՝ «չարակամները չեն հասել իրենց նպատակներին»:

  Ինչպես տեղեկացրել է ՀԱՅ ՁԱՅՆ-ը, վերջերս եզդիաբնակ Ֆերիկ գյուղի դպրոցում լարվածություն էր ստեղծվել, եզդի ուսուցիչը կարողացել էր իր շուրջը հավաքել մի քանի բողոքավորների ու անհիմն աղմուկ բարձրացնել՝ պահանջելով  ազգությամբ հայ տնօրենի պաշտոնանկությունը:

Կատարված դեպիք առնչությամբ Ա. Թամոյանն ասաց, որ ինքն էլ էր մնացել զարմացած՝ իմանալով այդ դեպքի մասին:

 «Ես անձամբ ճանաչում եմ դպրոցի տնօրենին, այսքան տարի ոչ մի դժգոհություն չի եղել նրա աշխատանքից։ Կատարված դեպքն  ինձ էլ է զարմացրել։ Ամեն դեպքում տեղյակ եմ, որ խնդիրն արդեն հարթվել է, երեխաները նորմալ հաճախում են դպրոց»։

  Թամոյանը համակարծիք է այն հարցում, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքները իսկապես պաշտպանված են, վերջիններս չեն ենթարկվում խտրականության` ազգային պատկանելիության պատճառով։

Այնուհանդերձ հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են դեպքեր, երբ եզդիներին հուզող խնդիրները լուծում չեն ստացել՝ զուտ ազգային պատկանելության համար, Թամոյանը պատասխանեց։ «Եզդի համայնքում  խնդիրներ կան, որոնք մինչ օրս լուծում չեն ստացել, սակայն դրանց պատճառը բոլորովին ազգային պատկանելիությունը,  խտրականությունը չեն»,- միաժամանակ ընդգծելով, որ հայերն էլ  Հայաստանում բազում խնդիրների առաջ են կանգնած, որոնք դեռ չեն լուծվում։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ