Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Չավուշօղլուն Նեթանյահուին եւ Թրամփին մեղադրել է Իրանում բողոքի ակցիաներին աջակցելու համար

am
Ch`avowshoghlown Net`anyahowin ew T`ramp`in meghadrel e Iranowm boghok`i akts`ianerin ajakts`elow hamar_38133

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում են Իրանում հակակառավարական բողոքի ցույցերին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով CNN Turk-ը:

Նրա խոսքերով՝ Թուրքիան դեմ է օտարերկրյա միջամտությանը Իրանի ներքին գործերին:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհադը, Իսֆահանը եւ Ռաշթը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրում ներքին խնդիրներով, ինչպես նաեւ՝ այլ երկրների կողմից սադրանքներով: ԶԼՄ-ների տվյալներով՝ զանգվածային անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին երեք օրերին Թեհրանում շուրջ 450 մարդ է ձերբակալվել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ