Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Չեմ կարծում, թե ՀՀԿ-ն ակտիվ մասնակցություն կունենա ընտրություններին. Ալիկ Սարգսյան

am
Ch`em kartsowm, t`e HHK-n aktiv masnakts`owt`yown kownena entrowt`yownnerin. Alik Sargsyan _81155

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հանրապետական կուսակցությունը բաղկացած է մի քանի շերտերից, ու այդ շերտերից ընդամենը մեկի պատճառով էր, որ ամեն ինչ ունեցավ այս հանգուցալուծումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Այս վարկաբեկումը ու բոլոր աղմկահարույց դեպքերը, որ հիմա բացահայտվեցին, դա մի շերտն է: Դրանից հետո ևս երկու շերտ կա, որոնք վարկաբեկված չեն, որոնք մաքուր կյանք են վարել, ու ՀՀԿ-ի ընձեռնած բոլոր հնարավորություններից երբևիցե չեն օգտվել: Այդ մարդկանց ինչո՞ւ եք փնովում: ՀՀԿ-ն նախկին  ղեկավարներ է  ունեցել, հարգված մարդիկ են եղել՝ մեր պետականաշինության ակունքներում կանգնած, ինչո՞ւ եք այդ ամենը ջնջել ու ասում եք, եթե հանրապետական, ուրեմն ազգի թշնամի»,- ասաց Սարգսյանը:

Այն դիտարկմանը, թե հանրապետականներն այս պահին կարծես Տիտանիկի միջի երաժիշտները լինեն՝ նավը խորտակվում է, իրենք նվագում են, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չէի ասի, որ առանձնապես նվագում են, չեն էլ նվագում, ընդմիջում է, բոլոր գործիքները դրված է պահեստում»:

Նախկին ոստիկանապետը  նաև կարծիք հայտեց, որ սպասվելիք ավագանու և խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ակտիվ մասնակցություն չի ունենա: «Չեմ կարծում, թե Հանրապետականն այդքան ակտիվ մասնակցություն կունենա, բայց եթե մասնակցի էլ, դա բխում է մեր ժողովրդի շահերից: Մեր երկրում որոշակի ընդդիմություն պե՞տք է, թե՞ պետք չէ: Եթե որոշել եք այսպես շարունակեք՝ դուխով Հայաստան, ապա ով էլ գա ընդդիմություն ու ինչ էլ խոսի՝ ասելու են՝ դու ժամանակին այսպես, դու ժամանակին այնպես: Արդյոք ընդդիմություն ունենալը որևէ մեկին ձեռք չի տալիս»,- ասա նա:

Ալիկ Սարգսյանը նաև հայտարարեց, որ պետք չէ ջնջել անցյալի բոլոր էջերը միայն այն պատճառով, որ եղել են նաև ամոթալի էջեր: «Ցավոք սրտի, ամոթալի էջեր ենք ունեցել, որի համար ես էլ ինձ շատ վատ եմ զգում, բայց ես դրա դեմն առնել չէի կարող ու ոչ էլ կարող էի այս անիվը հակառակ պտտեցնել: Հիմա ինչ արեցին, ով արեց, թող ամեն մարդ իր արածի համար պատասխան տա: Ես 7 տարի առաջ էլ եմ ասել, որ այս ամենը մի օր վերջ կունենա, այս գաղջը մի օր իր պտուղը բերելու է, ինչը որ եղավ: Այս հեղափոխությունն ինձ համար զարմանալի չէր, դա մի օր պետք է լիներ անպայման, որովհետև բաժակը լցվել էր: Իսկ այն մարդիկ, ովքեր նստած են եղել բյուջեի վրա, թող գան, պատասխան տան»,- նշեց ՀՀԿ պատգամավորը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ