Չգիտեմ՝ նախարարն ի՞նչ է ասել, բայց ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինելու. Ալեքսանդր Իսկանդարյան

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ռուսական 102-րդ ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինի, համագործակցությունը կընդլայնվի և կկատարելագործվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե ՀՀ տարածքում ՌԴ ռազմաբազայի մասին պայմանագրի որոշ դրույթներ կարող են վերանայվել:
«Չգիտեմ՝ նախարարն ի՞նչ է ասել, բայց ռազմաբազայի կարգավիճակի լուրջ փոփոխություններ չեն լինելու: ՌԴ հետ հարաբերությունները կմնան այնպես՝ ինչպես կան: Պաշտպանության նախարարն իր խոսքում, ըստ էության, հենց դա էլ նկատի ուներ: Հայ-ռուսական հարաբերությունները, անվտանգության առումով, շատ ավելի այլ հարթության մեջ են գտնվում», - ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ որևէ արտառոց բան չի եղել.
«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, Հայաստանում կա մարդկանց որոշակի զանգված, որն այդքան էլ գոհ չէ ՌԴ-ի հետ հարաբերություններից, դրա մասին միշտ խոսվում է, մասնավորաբար, այդ մարդիկ հաճախ խոսում են, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որ ռազմաբազան ոչ թե անվտանգություն է ապահովում, այլ վտանգներ է ստեղծում, և այլն: Ու այս տրամադրությունը հանգեցնում է նրան, որ ցանկացած իրադարձություն, նույնիսկ փոքր մասշտաբի՝ առաջացնում է մեդիափուչիկ:
Մինչդեռ իրականում հայ-ռուսական հարաբերությունները՝ անվտանգության ոլորտում, այլ հարթության մեջ են, քան մեդիափուչիկը, դրանք պայմանավորված են տարբեր աշխարհաքաղաքական իրավիճակներով, և այդ իսկ պատճառով նույնիսկ Հայաստանում իշխանության փոփոխությունը չի կարող անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, ուր մնաց, որ նման իրադարձությունն անդրադառնա:
Իսկանդարյանը նկատեց, թե այսպիսի միջադեպեր էլի են եղել, և դեռ կարող են լինել, մանավանդ, որ իշխանության անցումը հնից նորին՝ ավարտված չէ. «Նոր իշխանությունը, ինչպես լինում է այս տիպի հեղափոխություններից հետո, հենվում է հասարակական կարծիքի վրա, ինչը նրանց հիմնական հենակետն է: Ու քանի դեռ իշխանության փոխանցումը՝ նախորդից նորին, ավարտված չէ, իսկ առջևում ընտրություններ են, այդ պատճառով նոր իշխանությունն արձագանքում է այն ամենին, ինչը տեղի է ունենում հանրության մեջ»:
Սրա հետ մեկտեղ քաղաքագետը զգուշացնում է. «Ցանկացած նմանատիպ դիսկուրս, սկանդալ վտանգում է հայ-ռուսական հարաբերությունները, ես այս հարցում համամիտ եմ վարչապետի հետ: Այլ հարց է, որ նախկինում հայ-ռուսական հարաբերություններում դերակատարություն ունեցած մարդիկ սովոր են եղել այսպիսի իրավիճակների»:
Քաղաքագետը նաև նկատեց, թե հայ-ռուսական հարաբերությունները ենթարկվել են ավելի մեծ հարվածների, այդպիսին էր Գյումրում տեղի ունեցած սարսափելի դեպքը՝ մի ամբողջ ընտանիքի սպանությունը, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմը, և այլն:
Անդրադառնալով՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելուն՝ ասաց.«Ովքե՞ր են կանգնած դրա հետևում. սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում, լրատվամիջոցներն արձագանքում են, վերլուծաբանները մեկնաբանում, ու հետո ի սկզբնե փոքր իրադարձությունը վերածվում է մի մեծ աղմուկի»
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը Փանիկում կատարվածը որակեց սադրանք, ովքե՞ր էին կանգնած այդ սադրանքի հետևում, քաղաքագետի պատասխանն այսպիսին էր. «Սոցցանցերը և լրագողները: Սա «պանիկա» է: Յուրաքանչուր իրադարձություն «պանիկայով» ընդունելը բնորոշ է հայ հասարակական մտքին, լրագրությանն ու սոցցանցերի վերլուծական մտքին: Եթե այսպիսի ընկալում չլիներ, ապա այդ իրադարձությունները գուցեև անգամ աննկատ անցնեին»:
- Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
- Մարտավարական պարապմունքներ ՀՀ ԶՈՒ-ում
- «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրաբերել
- Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք. ՀՀ նախագահ
- Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորել է Թեքեյան մշակութային միության գործունեությունը՝ ի շահ աշխարհասփյուռ հայության և Հայաստանի
- 19 տարի սայլակին գամված Արտաշեսը ոտքի է կանգնել
- «Ստաժային» խնդիրներ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնի շուրջ
- Մարիա Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին
- Օպերային երգիչ Հավհաննես Կարապետյանը Ստեփանակերտում հանդես է եկել մենահամերգով
- Հրապարակվել է ՀՀ-ում անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության վերաբերյալ
- ԱԱԾ-ն կաշառք ստանալու նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)
- Այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի, մեր ժողովրդի ապագայի համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- Էմմա Հովսեփյան. Իմ իսկական երջանկություն Էմմա տատը
- Բենզինը թանկացել է
- Անգլերենի ակումբ՝ Բերդ քաղաքի ավագ դպրոցում
- «Շախմատ» առարկայի դասավանդման կողմանակից եմ. Արայիկ Հարությունյան
- Մասիսի քաղաքապետի և մյուսների գործը դատախազությունը հետ է ուղարկել քննչական կոմիտե
- «Զվարթնոց» օդանավակայանում բազավորվեց «Շտապ բուժօգնության» 3-րդ ուղղաթիռը
- Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 5-ով
- Կլոր սեղան-քննարկում` նվիրված բժշկական ապահովագրությանը
- Ոստիկանները գողության համար հետախուզվողին հայտնաբերեցին Աշտարակի խճուղում
- Հունաստանի ՌԱԿ Կենտրոնական վարչության հաղորդագրությունը
- «Լուսե տանիք»-ը մեկնարկեց Մարտունի քաղաքում
- ԱԱԾ-ի նոր բացահայտումը (տեսանյութ)
- Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը