Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Չի կարելի Իրանը համարել Մերձավոր Արևելքի խնդիրների հիմքը. Լավրով

am es
Ch`i kareli Irane hamarel Merdzavor Arewelk`i khndirneri himk`e. Lavrov _63632

«Մենք համաձայն չենք այն գնահատականների հետ, թե  Իրանն է տարածաշրջանում՝  Սիրիայում, Պաղեստինում, Լիբանանում և Իրաքում, նաև մի շարք այլ երկրներում եղած  բոլոր խնդիրների հիմքը»,- հայտարարել է Լավրովը «Պրիմակովյան  ընթերցումներ» համաժողովին ընթացքում:

Նրա խոսքով, ներկայումս ԱՄՆ-ը Իրանի մեկուսացման քաղաքականություն են վարում այն հույսով, որ հնարավոր կլինի «խեղդել» նրան և ստիպել է փոխել իր քաղաքականությունը:

«Դա նույնն է, երբ մենզ խնդրում են փոխել մեր վարքագիծն ամենուր, նախքան մեզ հետ նորմալ խոսելը: Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը նախկինում առաջարկել է Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությանը  նվիրված գիտաժողով գումարել, որտեղ ներկայումս վտանգավոր իրավիճակ է Պարսից ծոցի միապետությունների մեծամասնության և Իրանի հարաբերություններում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ