Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Դադիվանքում նշվել է Սուրբ Զատիկը (Լուսանկարներ)

am
Dadivank`owm nshvel e Sowrb Zatike (Lowsankarner)_52306

Դադիվանքի վանական համալիրում ապրիլի 1-ին՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնին նվիրված Սուրբ պատարագ է  մատուցվել: 

Վանքում հոծ բազմություն է հավաքվել՝ միասին Սուրբ Զատիկը տոնելու համար:

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ևս այսօր այցելել է Դադիվանքի վանական համալիր և այնտեղ մասնակցել Սուրբ Հարության տոնի Սուրբ պատարագին:

Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել համալիրի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ