Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դանիել Վարդապետ Բարսեղյան

am
Daniel Vardapet Barseghyan_64880

Դանիել Վարդապետը ծնվել է Կեսարիայի Տարեվանք գյուղում 1864թ․-ի հունիսի 25-ին։ Ուսումը ստացել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և դարձել է կուսակրոն։ Շուտով նշանակվել է Տերեվանքի վանահայր։

Հայ ազատագրական ու դիմադրական պայքարում մեծ կարևորություն ունեին այդ տարիներին մեր վանքերն ու եկեղեցիները, որոնք ամբողջովին նվիրվեցին հեղափոխությանը։ Դրանց կողքին հիշատակվում են այնպիսի դեմքերի անուններ, ինչպիսիք են Խրիմյան Հայրիկը, Գարեգին Եպս․ Սրվանձտյանցը, Արսեն Վրդ․ Թոխմախյանը, Արսեն Վրդ․ Թոսունյանը, Ավետիս Քահանա Շաղոյանը, Արսեն Ա Քահանա Օտյանը, Գարեգին Վրդ․ Հովսեփյանցը։ Կային դեմքեր, ինչպիսիք Աշգյան Պատրիարքը կամ Տրդատ Վարդապետն էին, որոնք դավաճանեցին հեղափոխական շարժմանը և միացան թուրքական իշխանություններին՝ հայկական ազատագրական շարժումը կասեցնելու համար։ Մեծ էր այն քաջարի հոգևորականների թիվը, ովքեր սատարեցին հայ ազատագրական պայքարին ու մարտիկներին, նրանց ապաստան ու սնունդ տվեցին։

Այդ պայծառ դեմքերից էր Դանիել Վարդապետը, ով վանահոր պաշտոնը ստանձնելով, հայ հեղափոխականների համար ապաստարան ու կենտրոնատեղի դարձրեց Տարեվանքը։ Նրան որպես հեղափոխական <<մկրտողը>> եղավ Ժիրայրը, ում շնորհիվ Վարդապետը դարձավ հնչակյան։ 1880-1890թթ․-ին Կեսարիայի շրջանը լցված էր ավշար և չեյպեկ ցեղախմբերով, ինչի պատճառով վտանգված էին Փոքր Հայքի գյուղերն ու քաղաքները։ Այս օրերին Ժիրայրը լինում է Տարեվանքում և տեսակցում Դանիել Վարդապետին, ում հետ միասին մշակում է  քաղաքների ու գյուղերի ճանապարհները պաշտպանելու ծրագիր։ Այդտեղ էլ որոշում է կայացվում ստեղծել խմբեր, որոնք պետք է հսկեին ճանապարհերը։ Վարդապետը, որ ծանոթ էր տարածաշրջանին, Ժիրայրի հետ միասին կայացնում է բավական կարևոր որոշումներ։ Այդ օրերին Տարեվանքը դառնում է հայ հեղափոխականների կենտրոնատեղի։

Հեղափոխության շրջանի քաջարի մարտիկներից էին <<Չելլո>>-ները, որոնց ապաստան էր տվել Վարդապետը։ Նրանց ծրագրային դրույթների մեջ էին մտնում սուրհանդակների վրա հարձակվելու և արքունիքի գանձերը վերցնելու մասին որոշումները։ Գրավված գանձերը հանձնվելու էին Հնչակյան կուսակցությանը։

Թուրքական կառավարությունը <<Չելլո>>-ների հետապնդման համար 800 զինվորների ուղարկեց Կեսարիա՝ Ավետիք Տերեսի կիրճ, որտեղ, սակայն, հեղափոխականները հարձակվեցին թուրք զինվորների վրա։ Տարածվեց <<Չելլո>>-ների համբավը։

Այս խմբի թաքստոցներից էր Տարեվանքը, որտեղ գտնվում էր մեծ ավար, հատկապես՝ Բաղդադից Կ․ Պոլիս մեկնող կառավարական սուրհանդակից գրավված մեծաքանակ ոսկին, որը հանձնվել էր Դանիել Վարդապետին։

Ժիրայրը հալածվում է ինչքան թուրքերի, այդքան էլ Տրդատ Վարդապետի կողմից, ով, իմանալով այն մասին, որ Տարեվանքը դարձել է հեղափոխականների կենտրոնատեղի, իր մոտ է կանչում Դանիել Վարդապետին և պահանջում իրեն հանձնել հայ մարտիկներին։ Շուտով Տարեվանքը 200 թուրք զինվորների կողմից խուզարկվում է ու ոստիկանապետ Սեյֆուլլահը պահանջում է ասել մարտիկների գտնվելու վայրը։ Շուտով ձերբակալվում է Դանիել Վարդապետը, ում տանում են Կեսարիա, որտեղ և տեղի է ունենում Էնկյուրիի հանտնի դատավարությունը, որտեղ դատապարտվեցին 17 մարտիկներ։

Այնտեղ պաշտպանությամբ է հանդես գալիս Վարդապետի գաղափարակիցներից Անտոն Ռշտունին։ Շոտով Դանիել Վարդապետն աքսորվում է Աֆրիկյան Տրիպոլի,  որից առաջ արդեն իսկ 5 հոգու կախաղան էին բարձրացրել, որոնց մեջ էր եղել <<Չելլո>>-ների Չելլոն՝ Թորոս Ծառուկյանը։

Այդուհետ Վարդապետ Դանիելը ակտիվ կապի մեջ է մտնում Անտոն Ռշտունու հետ և շարունակում իր ուղեգիծը նրա առաջնորդությամբ։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ