Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Դերասան Սարգիս Գրիգորյանը մերժում է Ֆեյսբուքը

am
Derasan Sargis  Grigoryane merzhowm e Feysbowk`e_69748

 

Դերասան Սարգիս Գրիգորյանին վրդովվեցրել է սոցիալական ցանցերում, մասնավորաբար, ֆեյսբուքյան տիրույթում իշխող  բացասական տրամադրությունները՝  չարախոսությունը, մեկմեկու հասցեին ուղղվող հաշվեհարդարն ու սպառնալիքները: Գրիգորյանը  որոշել է հրաժեշտ տալ ֆեյսբուքին՝ հետայսու  որևէ գրառում չանելով:

Եվ այդ մասին դերասանը գրում է ֆեյսբուքյան իր վերջին՝ հրաժեշտի  գրառման  մեջ.

   «Սա իմ վերջին գրառումն է FB սոցցանցում,- գրում է նա,- ինչու՞, ասեմ...Ոչ մի երջանիկ, ոչ մի ուրախ ու կյանքով լի հայտարարություն, նկար, գրառում ես չեմ տեսնում...Միայն քաղաքականություն, միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ...

    Սարսափելի հոգեկան ապրումներ եմ ունենում յուրաքաչյուր գրառում կարդալուց ու խոսքը արդարության կամ անարդարության մեջ չէ այլ ջերմության, բարության, հոգու խաղաղության ու դրական լիցքերի, որոնք ի սպառ բացակայում են:

Ամեն անգամ FB մտնելիս սարսափում եմդժբախտանում եմ, տխրում ու հիասթափվում եմ: Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին, հիմար կամ խելոք, բայց չարով լցված անհամեմատ գերիշխող մտքերին: Ես կողմնակից եմ ժպիտին, ուրախ մտքերին, դրական քոմենթներին ու բարին քարոզող վիդիոներին:

Օրս փչանում ա FB մտնելուց հետո...կներեք... Հաջողություն, բայց միայն FB ում, ես Ձեզ հետ եմ ինչքան ուրախ ու գեղեցիկ վայր կա` այնտեղ...էստեղ շունչս չի հերիքում»:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ