Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Դիլիջանում նորաոճ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն է բացվել

am
Dilijanowm noraoch zbosashrjayin teghekatvakan kentron  e bats`vel _88195

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար Դիլիջանի և հարակից տարածքների մասին տեղեկություն ստանալն արդեն հեշտ է և հարմար. քաղաքում արդեն գործում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

Կենտրոնը բացվել է օգոստոսի 17-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2 հասցեում:

Այն կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ` համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ: 

Կենտրոնն ունի առանձնացված մի քանի հատված` հեծանիվների, վրանների և արշավի համար նախատեսված այլ պարագաների վարձույթի և տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին տեղեկատվության տրամադրման համար (հայերեն, ռուսերեն և անգլերեն):

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ