Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Դիվանատուն ներխուժածների մոտ հայտնաբերված թմրանյութանման զանգվածը դեռ փորձաքննության փուլում է. ոստիկանություն

am
Divanatown nerkhowzhatsneri mot haytnabervats t`mranyowt`anman zangvatse derh p`ordzak`nnowt`yan p`owlowm e. ostikanowt`yown _78067

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը հուլիսի 11-ին ներկայացրել էր ոստիկանության հաստատումն այն մասին, որ դիվանատուն ներխուժած անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված, որն ուղարկվել է փորձաքննության:

Այսօր ՀԱՅ ՁԱՅՆ-ը ոստիկանությունից փորձեց ճշտել՝ պատրա՞ստ են արդյոք փորձաքննության արդյունքները, և ի՞նչ փուլում է հետաքննությունը:

«Դեռ փորձաքննության եզրակացություն չենք ստացել, ոստիկանությունը հետաքննության փուլում է: Թե երբ են ստացվելու փորձաքննության արդյունքները, դեռևս պարզ չէ»,- հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը հետամուտ կլինի թեմայի զարգացումներին ու իր ընթերցողներին կներկայացնի ստացվող ողջ տեղակատվությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ