Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Դոկտ․ Լյուսի Կյուլեզյան

am
Dokt. Lyowsi Kyowlezyan_63592

Լյուսի Կյուլեզյանը ծնվել է 1879թ․-ին Խարբերդի Չմշկաձագ գյուղում՝ Ղազարոս Հովսեփյանի Հայ Ավետարանական ընտանիքում։ Փոքր տարիքում ծնողները որոշել են ամուսնացնել Լյուսիին Էմմանուել Կյուլեզյանի հետ, ով <<Եփրատ>> քոլեջի շրջանավարտ էր և երկու տարի այդ հաստատությունում դասավանդելուց հետո 1890թ․-ին գաղթել էր ԱՄՆ։

1895թ․-ին համիդյան ջարդերի օրերին Լյուսիի հայրը զոհվեց և այդ պահին հայտնվեց Էմմանուել Կյուլեզյանը, ով էլ համապատասխան փաստաթղթերը հավաքեց, և արդեն 1898թ․-ին Լյուսին գնաց Նյու Յորք, որտեղ էլ տեղի ունեցավ նրանց պաշտոնական ամուսնության արարողությունը։ Նրանք ունենում են երեք զավակ՝ Կլարա Զարուհին, Չարլզ Էմմանուելը և Վիոլան, ով ապրեց ընդամենը մեկ տարի։

Ամուսնու պնդմամբ Լյուսին շարունակում է իր բժշկական կրթությունը Թեմբլ համալսարանում, որտեղ նա այդ տարվա միակ կին շրջանավարտն էր։ Նա իր ավարտական դիպլոմը ստացավ 1914թ․-ին։ Այդ նույն թվականին հրդեհի հետևանքով մահանում է Լյուսիի ամուսինը, և արդեն այրի Լյուսին որոշում է իր ողջ կյանքը նվիրել բշկությանը։ 1916թ․- փետրվարի 16-ին իրավունք է ստանում աշխատել որպես բժիշկ և դառնում է ողջ ԱՄՆ-ում առաջին հայ կին բժիշկը։

Լյուսի Կյուլեզյանը շուտով միանում է Վերակազմյալ հնչակյան կուսակցությանը, կազմավորում է հայկական Կարմիր Խաչը, որը 1921թ․-ին ուներ 45 մասնաճյուղ։ Այդուհետ Լյուսին բացի այս բարեգործական շարժման ատենապետը լինելուց, նաև գլխավորում էր հագուստի և մթերքի հանգանակությունների գործընթացը, որն ուղղվում էր հայ գաղթականներին։

Այս բարեգործական կառույցը գործեց 1920-1930թթ․-ին։ Արդեն 1935թ․-ին Լյուսին մեկ տարով փակեց իր բժշկական գրասենյակն ու ճամփորդեց Ամերիկայի և Կանադայի հայաշատ կենտրոններով, դասախոսություններով հանդես եկավ ու խրախուսեց ամերիահայությանը նպաստել բարեգործական կառույցի վերականգնման աշխատանքերին․ մասնաճյուղերի թիվը ասավ 65-ի։

Լյուսի Կյուլեզյանը հայտնի երգահան Գրիգոր Միրզայանի բժշկուհին էր և 1940թ․-ին աջակցեց վերջինիս 4-հատորյա երաժշտական ստեղծագործությունների հրատարակմանը։

Լյուսի Կյուլեզյանը մահացել է Ֆիլադելֆիա քաղաքում 1958թ․-ի մայիսի 12-ին գանգի արյունահեղությունից։ Նա եղել է լավագույն համագործակիցներից մեկը Ռամկավար Ազատական կուսակցության, ապա նաև գաղափարակից անդամը, ով մեծ պատվի արժանացավ Կուսակցության կողմից։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ