Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Դրոն-լուսատտիկների համաշխարհային ռեկորդը Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում (Տեսանյութ)

am ru
Dron-lowsattikneri hamashkharhayin rhekorde Dzmerhayin olimpiakan khagheri ent`ats`k`owm (Tesanyowt`)_43138

 2018թ.-ի Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում միաժամանակյա վերահսկողությամբ թռչող սարքերի քանակության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել: Այն պատկանում է ամերիկյան Intel ընկերությանը: Այս մասին հաղորդում է Wired-ը իր թվիթթերյան էջում:

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հարավային Կորեայի երկինք են բարձրացել միաժամանակ 1218 փոքրիկ լուսավորող անօդաչու սարքեր՝ այդպես մնալով գրեթե  հինգ րոպե եւ ուրվագծելով տարբեր պատկերներ: Օրինակ, դրոն-լուսատտիկները պատկերել են օլիմպիական օղակները եւ սնոուբորդիստներ:

Shooting Stars անօդաչու սարքերը կշռում են մոտավորապես 280 գ , իսկ 20 րոպե տեւողությամբ թռիչքի համար մարտկոցի մեկ լիցքավորումը բավարար է:  

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ