Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Ձևավորվեց ՌԱԿ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի վարչությունը

am en ru
Dzewavorvets` RhAK <<P`anos T`erlemezyan>> eritasardakan akowmbi varch`owt`yowne_30382

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017թ. հոկտեմբերի 24-ին Շիրակի ՌԱԿ գրասենյակում Գյումրու և մարզի այլ բնակավայրերի երիտասարդները, ոգևորված ս.թ. սեպտեմբերի 17-ին Երեւանում կայացած ՌԱԿ Երիտասարդական Շարժման համաժողովի գաղափարներով, ուսանող և աշխատող տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներով հիմնադրեցին «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբը:

2017թ. նոյեմբերի 11-ին Շիրակի ՌԱԿ մարզային գրասենյակում տեղի ունեցավ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի ժողովը, որին մասնակցում էր նաև ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը:

Ակումբի անդամները քննարկեցին իրենց ծրագրերը, աշխատանքյին պլանը:

Որոշվեց պատշաճ կերպով մասնակցություն ցուցաբերել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ դեկտեմբերի 23-ին, Ամանորին ընդառաջ, անցկացնել արվեստագետ երիտասարդների ստեղծագործությունների ցուցահանդես:

Տեղի ունեցավ նաև ակումբի վարչականների ընտրություն:

Ակումբի վարչության կազմում ընտրվեցին ՌԱԿ անդամներ.

Ատենապետ - Ռոզա Արտոյան

Ատենադպիր - Շուշանիկ Զառաֆյան

Գանձապահ - ժասմենա Մկրտչյան

 

Հովիկ Կարապետյան

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ