Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

2018 թվականին ձյուդոի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆերդինանդ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ, այնուամենայնիվ, չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:
Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել էր ապահովել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունը սեպտեմբերի 20-27-ին կայանալիք ԱԱ-ում, սակայն Կարապետյանը նշել էր, որ միջազգային հանձնաժողովն այդ հարցը բարձրացրել է և հավանականություն կա, որ ինքը կմեկնի Բաքու.
«Այնքան էլ լավ նորություն չունեմ: Եկել էինք Թբիլիսի, որպեսզի մեկնենք Բաքու` մասնակցելու ձյուդոի աշխարհի առաջնությանը, բայց գալով այստեղ տեղեկացանք, որ Ադրբեջանը մեզ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում:
Այդ իսկ պատճառով մեր երկիրը մեզ թույլ չտվեց մեկնել այնտեղ: Ցավոք, մենք հանդես չենք գա այդ մրցումներում: Իհարկե, ցանկացած մարզիկի համար սա շատ վիրավորական է և ցավալի, քանի որ կատարվել է շատ բարդ աշխատանք և անցել ենք շատ երկար ճանապարհ: Շատ երկար էինք պատրաստվել այս առաջնությանը: Ամեն դեպքում, արեցինք այն, ինչ կարող էինք»,- ասել է Ֆերդինանդ Կարապետյանը:
Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Տոկիոյում 2020 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի համար:
- Զինված ուժերում մեկնարկել է 2019 թ. ուսումնական տարին
- Զարուհի Բաթոյանը նոր տեղակալ ունի
- Բժշկական կենտրոնից կատարված գողությունը բացահայտվել է
- Այց մարտական դիրքեր (լուսանկարներ)
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
- Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
- Լիդիան Արմենիան զգուշացնում է
- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ դեսպանին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին
- Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները փետրվարի 11-ից 18-ը (տեսանյութ)
- Աղցան «Արևի շող»
- Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. Արմեն Սարգսյան
- Ապարանում բուք է
- Մի քանի ամփոփ փաստ՝ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկից
- Կալանավորը դիմել է փախուստի
- Երևանի քաղաքապետարանը, օրենքի համաձայն, հունվարից սկսել է աղբահանության վճարների վերահաշվարկը
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
- Հայաստանը կարող է դառնալ պետական ծրագրով դպրոցական սնունդը կազմակերպող առաջին երկիրը
- Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
- Սուրեն Քրմոյանը ԱՄՀ փորձագիտական խմբի հետ քննարկել է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ հարցեր
- Ասադը՝ քրդերին. Սիրիայի բանակից բացի ձեզ ոչ ոք չի կարող պաշտպանել
- Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը հետաձգվեց
- Թումանյանը 21-րդ դարի քաղաքացի է. ԿԳ նախարարը՝ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» համաժողովին
- Ադրբեջանական բացահայտում
- ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն զգուշացնում է
- Քննչական կոմիտեն «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի քրեական գործով մեղադրանք է առաջադրել 17 անձի