Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵԱՀԿ-ը հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

am
EAHK-e hraparakel e Adrbejani nakhagahakan entrowt`yownneri veraberyal verjnakan zekowyts`e_79347

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հուլիսի 18-ին հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին վերջնական զեկույցը և կոչ արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը:

Այս մասին  հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԺՀՄԻԳ-ը այդ երկրին կոչ է արել ընտրական օրենսդրությունը մինչև հաջորդ ընտրություններ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին:

Զեկույցում  նշված է, որ պետք է անցկացվի ընտրության օրը գրանցված խախտումների պատշաճ հետաքննություն, դիտարկվեն ընտրատեղամասերի տեսախցիկների աշխատանքը, ստորագրված ընտրացուցակները, ինչպես նաև վավեր և անվավեր քվեաթերթիկները:

 

ԵԱՀԿ  ԺՀՄԻԳ  զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գործող կայքերի արգելափակման և արգելման գործառույթը դատարաններին փոխանցելու հարցը, առաջարկ է արվել զրպարտությունը ապաքաղաքականացնելու վերաբերյալ:

Զեկույցի համաձայն՝ ընտրությունների ժամանակ գրանցվել են բազմաթիվ խախտումներ, իշխանությունների կողմից պետական սեկտորի աշխատակիցների ուղղորդման դեպքեր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում արտահերթ նախագահական  ընտրություններն անցկացվեցին  2018 թվականի ապրիլի 11-ին՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն:  Միջազգային մի շարք կազմակերպությունների կարծիքով՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ որոշումը չի պարունակել փաստարկներ, որոնք կարող էին հիմնավորել դրանց անցկացման քաղաքական անհրաժեշտությունը: Հրամանագիրը ստորագրվել էր առանց խորհրդարանում բաց քննարկումներ կազմակերպելու:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ