Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստերին կմասնակցի ՀՀ վարչապետը.Շ. Քոչարյան

am
EATM bardzragowyn khorhrdi nisterin kmasnakts`i HH varch`apete.Sh. K`och`aryan_76543

  Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր Ազգային ժողովում խոսելով Հայաստանի և ԵԱՏՄ միջև 2014թ.-ին ստորագրված օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի մասին: Վերջինս անդրադարձել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստերին Հայաստանի մասնակցության մասին ու հայտնել, որ ՀՀ վարչապետն է մասնակցելու նիստերին


«
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում այն իրավասությունները, որոնք ունեն անդամ-պետությունների ներկայացուցիչները, վերապահված են վարչապետին: Մյուս կողմից ԵԱՏՄ պայմանագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետով ասվում է, որ Բարձրագույն խորհրդում մասնակցում են պետությունների ղեկավարները

Եթե պետության օրենսդրությունը նախատեսում է, որ իրավասությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդին, վերապահված են կառավարության ղեկավարին, ապա նիստերին մասնակցում է կառավարության ղեկավարը:

Ռուսաստանը վավերացրել է այս փոփոխությունը, իսկ մնացած պետություններում գործընթացը ընթացքի մեջ է»,- ասաց Շավարշ Քոչարյանը

Նա տեղեկացրեց, որ թեև փոփոխությունը դեռ վավերացված չէ, վերջին նիստում Հայաստանի վարչապետը մասնակցել է: Փոխնախարարը նշեց, որ սա բխում է այն իրավասություններից, որոնք վերապահված են վարչապետին նոր Սահմանադրությամբ:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ