Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ԵԿՄ-ում կան նաև ազնիվ, «չօճառվող» և չքծնող մարդիկ. Վոլոդյա Ավետիսյան

am es
EKM-owm kan naew azniv,  <<ch`ocharhvogh>> ew ch`k`tsnogh mardik. Volodya Avetisyan_68296

 

 

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Ազատամարտիկ,  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը վստահեցնում է՝ ԵԿՄ-ում ազնիվ և հայրենասեր մարդիկ շատ կան, և Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը չի կարող ազդել այդ մարդկանց հեղինակության վրա:  Այս մասին ազատամարտիկն ասաց ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում:

 

 «Հայաստանը փոքր երկիր է և բոլորը բոլորին գիտեն, մանավանդ կռված տղաների մեծ մասն իրար ճանաչում են: Բոլորն էլ գիտեն, որ ԵԿՄ-ում մարդիկ կան, որոնք ծառայում են Մանվել Գրիգորյանին, և կան մարդիկ, որ սովորական քաղաքացու նման, վատ սոցիալական պայմաններում ապրում են՝ «չօճառվելով» և չքնծնելով ոչ մեկին»,- ընդգծում է Ավետիսյանը:

 

Անդրադառնալով ԵԿՄ-ի ճակատագրին՝  ազատամարտիկը նշեց, որ լավ ղեկավարի դեպքում բոլոր հարցերը կկարգավորվեն:

 

«Երկրապահի նախագահը Մանվելն է, նա է դրել համակարգը, և ոնց ցանկանում էր, այդպես էլ անում էր: Հիմա եթե Երկրապահի նախագահը փոխվի և լինի հայրենասեր և պարկեշտ մարդ, ինձ թվում է երկրապահի վերաբերյալ բոլոր հարցերը կկարգավորվեն»:

 

 Ավետիսյանը խայտառակություն է որակում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումը, ըստ որի՝ Գրիգորյանը յուրացրել է  բանակի համար նախատեսված սնունդը, զենք-զինամթերքն ու մի շարք այլ պարագաներ:  

 

«Բառեր չեմ գտնում ասելու, չգիտեմ ինչ ասեմ, սա դավաճանություն է երկրի հանդեպ, զինվորի հացն են գողացել...Զենք-զինամթերքը դեռ չասեմ,  էնպես չի, ոչ պահեստներում մենք զենք-զինամթերք չունենք, բայց էսքան էժանագին...»,- եզրափակեց Վոլոդյա Ավետիսյանը:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ