Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

ԵԿՄ-ում նոր համագումար անցկացնելու և նոր նախագահ ընտրելու տրամադրություններ կան

am es
EKM-owm nor hamagowmar ants`kats`nelow ew nor nakhagah entrelow tramadrowt`yownner kan_68340

Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) արտահերթ համագումար անցկացնելու եւ վարչության նոր նախագահ ընտրելու տրամադրվածություն կա:

Այս մասին henaran.am-ին հայտնել է ԵԿՄ մամուլի խոսնակը Վարդան Վարդանյանը: ԵԿՄ-ն լուծարելու վերաբերյալ լուրերից տեղյակ չէր: Նշենք, որ Վարդան Վարդանյանը մտադիր է վաղն ազատման դիմում գրել ԵԿՄ մամուլի խոսնակի պաշտոնից:

Վարդան Վարդանյանը խուսափել է ԵԿՄ-ի անունից որեւէ գնահատական տալ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված զինամթերքի եւ ապրիլյան պատերազմի օրերին զինվորականների համար դպրոցականների հավաքած օգնությանը: Նշեց, որ եթե նախկինում նման բան նկատեր, ապա վաղուց չէր աշխատի ԵԿՄ-ում:

 ԵԿՄ անդամները դիմում են ժողովրդին՝ հորդորելով իրենց չնույնացնել Մանվել Գրիգորյանի հետ: Նրանք նշում են, որ պետք ԵԿՄ նախագահի ընտրություններ կազմակերպվի եւ իրենց խոսքով՝ մաքուր գեներալներից պետք է ընտրել նախագահ: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ