Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

ԵՄ-ը Թուրքիային 3 մլրդ եվրո կտրամադրի

am ru
EM-e T`owrk`iayin 3 mlrd evro ktramadri _72415

ԵՄ երկրները պայմանավորվել են փախստականների մասին համաձայնագրի շրջանակներում Թուրքիայիմ 3 մլրդ եվրո տրամադրել: Այս գումարի 2 մլրդ-ը կտրամադրվի ԵՄ բյուջեից, իսկ 1 միլիարդ եվրոն կտրամադրվի ԵՄ անդամ երկրների ներդրումների շնորհիվ: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունից:

ԵՄ ֆինանսավորման շնորհիվ Թուրքիայում սիրիացի փախստականները կստանան անհրաժեշտ աջակցություն, և կապահովվեն, օրինակ,  մատչելի կրթությամբ: Ասված է հայտարարության մեջ :

 

Հիշեցնենք, որ  Բրյուսելի և Անկարայի միջև համաձայնությունը, ըստ որի՝ Թուրքիան պետք է փակի  փախստականների ճանապարհը դեպի ԵՄ, ուժի մեջ է մտել 2016 թվականի մարտի 20-ից: Պայմանագրերը, մասնավորապես, նախատեսում են Թուրքիայից Հունաստան գնացած փախստականների վերադարձը  Թուրքիա:  Միևնույն ժամանակ, այսպես վերադարձած յուրաքանչյուր սիրիացի համար ԵՄ երկրները որոշել են ընդունել մեկ սիրիացի փախստականի, որն արդեն իսկ գտնվում է Թուրքիայի տարածքում: Անկարան նաև պետք է միջոցներ ձեռնարկի դադարեցնելու համար դեպի ԵՄ միգրանտների անօրինական մուտքը:  Հաղորդում է Deutsche Welle- ն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ