Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ԵՄ-ը պատրաստ է շարունակել Իրանի հետ համագործակցությունը

am
EM-e patrast  e sharownakel Irani het hamagortsakts`owt`yowne_61723

Անկախ ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ որոշումից, ԵՄ-ն կշարունակի ամրապնդել տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, այդ թվում էներգետիկ ոլորտում: Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովը հայտարարության:

 

«Վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում հանձնաժողովը կշարունակի ամրապնդել ներկայիս ոլորտային համագործակցությունը Իրանի հետ եւ նրան աջակցության տրամադրելու գործընթացը, այդ թվում էներգետիկ ոլորտում եւ փոքր ու միջին ձեռնարկությունների հարցում», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը: 

 

Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Միգել Կանետեն կուղևորվի  Թեհրանը արդեն «այս շաբաթավերջին»: Նախատեսվում է նաեւ ֆինանսական օժանդակություն տրամդրել համագործակցության մեխանիզմների միջոցով:

 

«ԵՄ-ն հավատարիմ է եվրոպական բիզնեսի վրա ԱՄՆ պատժամիջոցների  ազդեցությունը մեղմելուն եւ քայլեր է ձեռնարկում ԵՄ-Իրան հարաբերություններում  առեւտրատնտեսական աճ գրանցելու ուղղությամբ», - ընդգծել են Եվրոպական հանձնաժողովում:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ