Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

ԵՄ-ի հետ բանակցելու ենք միայն միջուկային գործարքի թեմայի շուրջ. Իրանի ԱԳՆ

am
EM-i het banakts`elow enk` miayn mijowkayin gortsark`i t`emayi showrj. Irani AGN_61986

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հերքել է լուրերն այն մասին, որ Թեհրանը ընդլայնելու է ԵՄ-ի հետ բանակցային օրակարգը և խոսելու է միջուկային գործարքից բացի այն հարցերի մասին:

Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

«Համաձայն նշանակված կարգի` միջուկային գործարքից հետո ԱՄՆ-ից դուրս գալուց հետո,   Իրանի նախաձեռնած առաջին հանձնաժողովը կգումարվի առաջիկա օրերին:    Այլ երկրների հետ Իրանի   բանակցային միակ թեման կլինի միջուկային գործարքը », - ասել է Ղասեմին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն այսպիսով պատասխանել է արևմտյան ԶԼՄ-ներում տեղ գտած մի շարք հրապարակումների, որոնք հաղորդում էին, որ ԵՄ-ը համաձայնագրի նոր ընդլայնումների դիմաց առաջարկելու է Թեհրանին մի շարք նախաձեռնությունների փաթեթ: « Այդ հաղորդագրությունների նպատակն է   արշավ սկսել Իրանի դեմ, և քայքայել Թեհրանի և միջուկային գործարքի մնացած անդամների միջև ընթացող բանակցությունները », - ասել է Ղասեմին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ