Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը:

Շլիման

Եղեք ակտիվ, ներգրավվեք այս գործընթացի մեջ, քվեարկեք, փորձեք կառուցել մեր քաղաքի ապագան. Մհեր Շահգելդյան

am
Eghek` aktiv, nergravvek` ays gortsent`ats`i mej, k`vearkek`, p`ordzek` karhowts`el mer k`aghak`i  apagan. Mher Shahgeldyan_101421

  «Շատ լավ տրամադրվածությամբ և բարձր ակնկալիքներով եմ եկել ընտրության:  Սրանք կարևորագույն ընտրություններ են, որովհետև հեղափոխությունից հետո առաջինն են»,-ասել է Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Մհեր Շահգելդյանը, նկատելով, թե այս ընտրությունները բացառիկ են, պատմական, քանի որ առանց ընտրակաշառքի են. «Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ է, որ առանց ընտրակաշառքի և կեղծիքի ընտրություններ են անցկացվում»:

   Քաղաքապետի ՕԵԿ թեկնածուն քվեարկել է 9/17 ընտրական տեղամասում:

Մհեր Շահգելդյանն ասել է, թե այս ընտրությունները փուլային նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության քաղաքական-ժողովրդավարական համակարգի կայացման գործընթացում: Քանի որ Երևանը միայն սովորական համայնք չէ, այն Հայաստանի մայրաքաղաքն է, որտեղ բնակվում է մեր ազգաբնակչության մոտ 40 տոկոսը:

Երևանի քաղաքապետի ՕԵԿ թեկնածուի խոսքով՝ իրենք հավակնում են լինել ընտրապայքարում  հաղթող երեք 3 կուսակցություններից մեկը 

«Մեր կուսակցությունը հավակնում է լինել հաղթող 3 կուսակցություններից մեկը, և պատրաստվում ենք մեր ներդրումն ունենալ Երևանի զարգացման և կառավարման գործընթացում»:

 Մհեր Շահգելդյանը ընտրողներին կոչ արեց լինել ակտիվ, ներգրավվել այս գործընթացի մեջ, քվեարկել ու փորձել կառուցել մեր քաղաքի այն ապագան, որ ցանկանում է յուրաքանչյուր երևանցի:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ