Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Եղվարդի ՌԱԿ գրասենյակում հաջողությամբ ընթանում են համակարգչային ուսուցման դասընթացները

am
Eghvardi RhAK grasenyakowm hajoghowt`yamb ent`anowm en hamakargch`ayin owsowts`man dasent`ats`nere_60279

Եղվարդի ՌԱԿ գրասենյակում արդեն մեկ տարի է, ինչ գործում են համակարգչային դասընթացների ուսուցում, որոնք անցկացվում են անվճար հիմունքներով: Շաբաթական երեք անգամ անցկացվող դասընթացներին մասնակցում է 15 տարեկան և ավելի աշակերտ: 

Ուսուցանվում են Microsoft Word, Excel, Power Point, Photoshop համակարգչային ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրը աշակերտներին մատուցվում է ամենայն մանրամասնությամբ՝ հաշվի առնելով ծրագրերի բարդությունը և տրվող գիտելիքի ծավալը:

Դասընթացավար Արմինե Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշում է, որ աշակերտները մեծ հաճույքով և ուրախությամբ են հաճախում դասերին, իրենց ստացած գիտելիքներով հաճախ կիսվում են նաև իրենց ծնողների կամ ընտանիքի անդամների հետ:

«Մեր դասընթացի հիմնական ծրագրից զատ նաև ուսուցանվում են այն բոլոր թեմաները, որոնք աշակերտներին հետաքրքրում են կամ դպրոցական ծրագրում առկա են, սակայն աշակերտները դժվարացել են յուրացնել: Սակայն, իհարկե, առաջնահերթ են Microsoft Word, Excel, Power Point ծրագրերը, որոնցից   աշակերտները նախապատվությունը տալիս են Power Point-ին»,- ասում է Արմինեն և հավելում, որ նշված ծրագրի ուսուցման շրջանականերում երեխաները պատրաստում են Հայաստանի տեսարժան վայրերի մասին տեղեկություններ պարունակող նյութեր՝ արդյունքում և՛ յուրացնում են համակարգչային ծրագիրը, և՛ ստանում նոր գիտելիքներ մեր երկրի մասին:

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ