Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ է գնել. Դիանա Գասպարյան

am
Ejmiatsni k`aghak`apetarane verjin tarinerin tarekan 7,200,000 HH drami tsaghik e gnel. Diana Gasparyan_76835

Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

 

Վերջինիս գրառման մեջ մասնավորապես ասված է.

 

«Գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից:

 

Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն,կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է և միջոցների անհարկի վատնում»:

 

Դիանա Գասպարյանը նաև գրել է, որ սա շարունակելի է լինելու:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ