Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը կոչով դիմել է ցուցարարներին

am
Ejmiatsni k`aghak`apeti pashtonakatare koch`ov dimel e ts`owts`ararnerin_74871

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Մայր Աթոռում այսօր ծավալված իրադարձությունների հետ:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Տեղեկանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպին՝ որպես համայն հայության հոգևոր կենտրոնի քաղաքային իշխանությունը ներկայացնող պաշտոնատար անձ այցելեցի Մայր Աթոռ՝ ծանոթանալու տեղի ունեցածի պատճառներին և գտնելու դրանց հնարավոր լուծման ուղիներ: Տեղում իրավիճակը քննարկվեց մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի հետ, փորձ արվեց գտնել իրադրությունը կայունացնելու ուղիներ՝ կարևորելով հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործուն քայլերի մշակումը և իրավիճակի հետագա սրման անթույլատրելիությունը:

Հարգելի՛ հայրենակիցներ, մեր երկրում պետք է պաշտպանվեն սահմանադրությամբ ամրագրված բոլորի իրավունքները, սակայն ցանկացած իրավական երկրում յուրաքանչյուր իրավունքի իրացում հավասարակշռվում է հանրային շահի գիտակցմամբ և այլոց իրավունքների հարգմամբ: Ուստի, առճակատումներից և հնարավոր այլ տհաճ միջադեպերից խուսափելու համար կոչ եմ անում ցուցարարներին ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, հարգել այլոց շահերը և իրենց սահմանադրական իրավունքներն իրացնել օրենքի և իրավունքի տիրույթում»:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ