Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Եկեղեցին քաղաքական տեմպի տակ դնելն ու աշխարհի հայերին հիասթափեցնելն անթույլատրելի է. կրոնագետ

am
Ekeghets`in k`aghak`akan tempi tak dneln ow ashkharhi hayerin hiast`ap`ets`neln ant`owylatreli e. kronaget _75635

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Եկեղեցական ընթացքը երբևէ չի կարելի մտցնել քաղաքական ռիթմի մեջ, քանի որ եկեղեցին հենց նրանով է կենսունակ, որ քաղաքական ռիթմիկայից դուրս է: Այս կարծիքին է կրոնագետ Վարդան Խաչատրյանը, ով վստահ է՝ պետք է գտնել սողոմոնյան որոշում և վերջ տալ եկեղեցու շուրջ ընթացող զարգացումներին:

«Մենք լավ պետք է պատկերացնենք, որ Հայաստանը՝ որպես պետություն ավելի սեղմ սահմաններ ունի, քան Հայ Առաքելական եկեղեցին՝ աշխարհով մեկ սփռմամբ: Հայ ազգի ապագայի միակ գրավականը միասնականությունն է, և այս տեսակետից առաջացնել խորը հիասթափություն աշխարհի հայերի մեջ, ուղղակի անթույլատրելի է: Մենք այդ իրավունքը չունենք, հետևաբար պետք է լուծել խնդիրը այն տարբերակով, որը ընդունելի լինի կողմերի համար: Անհարեշտ է կանգ առնել նրա վրա, ինչը սողոմոնյան որոշում կլինի՝ լավ հաշվի առնելով, որ սա քաղաքական զարգացում չի, և քաղաքական տեմպի տակ եկեղեցին դնելը անթույլատրելի է»,- նկատեց կրոնագետը:

Ըստ նրա՝ որևէ մեկը չի հրաժարվում այն կարծիքից, որ Հայաստանում հոգևոր վերածննդի կարիք կա, սակայն որևէ դեպքում չպետք է թույլ տալ, որ Մայր Աթոռում այս օրերին ընթացող իրադարձությունները վերածվեն խայտառակության: «Օպիմալ լուծումը պետք է լինի այն, որը ձեռնտու լինի հայ ազգին՝ իր ապագան կերտելու տեսակետից, մնացած բոլոր տարբերակները  կարծում եմ  անհրաժեշտ է մի կողմ թողնել: Հայ Առաքելական եկեղեցին միշտ դուրս է եղել քաղաքական գործընթացներից և դրանով է այն կարողացել ծառայել հայ ժողովրդին և պահպանել նրա ինքնությունը մինչև մեր օրերը: Խոսքը վերաբերում է նույնիսկ այն ժամանակներին, երբ մենք պետականություն չենք ունեցել: Եթե եկեղեցին լիներ քաղաքական համակարգի մաս, պետք է վերանար պետականության հետ միասին»,- ասաց Խաչատրյանը:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի այն հարցին,  թե ինչպե՞ս է կրոնագետը վերաբերում այն երևույթին, երբ աշխարհիկ մարդիկ անարգել ներխուժում են Վեհարան, և իրավապահ մարմինները որևէ կերպ չեն խոչընդոտում նրանց, այնինչ նույնը անթույլատրելի կլիներ ասենք Հռոմի պապի նստավայրում, Խաչատրյանը նշեց. «Չմոռանանք, որ Հռոմի պապը նաև աշխարհիկ առաջնորդ է, և նրան հսկում է շվեյցարական գվարդիան, որը դուրս կշպրտի յուրաքանչյուրին, ով կփորձի ներխուժել նստավայր: Հայ եկեղեցում այդ հսկողությունը չկա: Կարծում եմ՝ այստեղ հարցը պետք է դնել այնպես, որ որևէ մեկն իրավունք չունի հենց այնպես գալ ու ընդհատել կրոնական հաստատության սովորական ընթացքը, թեև այս պարագայում դժվար է ասել, արդյոք ընդհատվել է կառույցի աշխատանքը»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ պետությունը մինչ օրս դիրքորոշում չի հայտնել Մայր Աթոռում կատարվածի վերաբերյալ, կրոնագետը նշեց, որ այս փուլում ընդունելի է այն մոտեցումը, որ աշխարհիկ իշխանությունները չխառնվեն եկեղեցու գործերին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ