Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ընդդեմ ադրբեջանական քարոզչության. Հ.Ծ.

am
Enddem adrbejanakan k`arozch`owt`yan. H.Ts._44225

«Որպես հպարտ ներկայացուցիչը երկրի ամենամեծ հայկական համայնքի, մեծապես մտահոգված եմ Սակրամենտոյում իրականացվող ազերիական քարոզչությամբ: Հավատացած եմ, որ դրա դեմ պետք է ակտիվորեն պայքարել: Որպես օրենսդիր մարմին անհրաժեշտ է, որ միասնաբար կանգնեցնենք ոտնձգությունները մարդու իրավունքների դեմ», հայտարարել է սենատոր Էնթոնի Պորտանտինոն : Նա վերջերս Կապիտոլի իր գործընկերներին նամակ է ուղարկել պահանջելով վերջ դնել Ադրբեջանի կառավարության քարոզչական ջանքերին Սակրամենտոյում եւ Լոս Անջելեսում: Վերջին շաբաթներին «Կալիֆոռնիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան» բազմապատկել է իր քարոզչական աշխատանքները ամերիկացի քաղաքական գործիչների եւ մտավորականների շրջանում, իսկ անցյալ տարի Ադրբեջանը դեմ էր արտահայտվել «Կալիֆոռնիայի, Հայաստանի եւ Արցախի» հարցերով զբաղվող պետական կոմիտե ստեղծելու Պորտանտինոյի նախաձեռնությանը:

 

Պորտանտինոն 25-րդ շրջանային սենատն է ներկայացնում, Կալիֆոռնիա-Արցախ տնտեսական կապերը ընդլայնելու ջատագովներից է, եւ նախագահը վերոնշյալ «Կալիֆոռնիա-Հայաստան-Արցախ» կոմիտեի, որ մշակութային եւ առեւտրական փոխադարձ համագործակցություն է ծավալում:

 

«Օրենսդրական մարմինը պետք է դադարեցնի հարաբերությունները Ադրբեջանի նման երկրների հետ, մինչեւ հաշտեցման եզրերի որոնման փաստերի առկայությունը», եզրակացրել է Պորտանտինոն:

 

 

Հ.Ծ./ԱԶԳ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ