Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի շուրջ եղած աղմուկը պարզապես եվրասկեպտիցիզմ է. Քաղաքագետ

Entanekan brhnowt`yownneri kankhargelman orenk`i showrj eghats  aghmowke parzapes  evraskeptits`izm e. K`aghak`aget_31459

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի շուրջ եղած աղմուկը իրականում գրեթե ոչ մի կապ չունի այդ օրենքի հետ»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով վերջերս հասարակական լայն արձագանք ստացած վերոնշյալ օրենքի նախագծի մասին:

Ըստ քաղաքագետի՝ եվրասկեպտիցիզմի փորձերը միշտ գոյություն են ունեցել, և ազգային որոշ պատկերացումներ ոչ թե երևույթից են վախենում, այլ բառերից: «Իրականում վախ կա արտաբերված բառերի հանդեպ, ոչ թե բուն երևույթի: Սա էլ իր հեթին բերում է նրան, որ առաջանում է նմանատիպ արձագանք: Վախենամ, որ աղմկարարների 90%-ը չի կարդացել օրենքը, ծանոթ չէ նրա դրույթներին»,- նշեց Իսկանդարյանը։

Վերջինս ընդգծեց, որ եվրասկեպտիցիզը խիստ եվրոպական երևույթ է և եվրոպական շատ երկրներին է բնորոշ։ Մեզանում եվրասկեպտիցիզը դրսևորումը, ըստ մեր զրուցակցի, այն բանի ցուցանիշն է, որ Հայաստանը հանդիսանում է եվրոպական մշակույթի մի մասը։ «Այս պարագայում աշխատում է ավանդապաշտությունը»,- եզրափակեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարությունը հավանություն է արժանացրել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ