Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ընտրատեղամասերի մեծ մասը անմատչելի են հաշմանդամություն ունեցող ընտրողների համար. Զարուհի Բաթոյան

am
Entrateghamaseri mets mase anmatch`eli en hashmandamowt`yown ownets`ogh entroghneri hamar. Zarowhi Bat`oyan_101589

հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։Ֆեյսբուքյան իր էջում խնդրին անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Երևանի ընտրատեղամասերի մեծ մասը շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող ընտրողների համար:

Մյուս կողմից քաղաքացիները ընտրատեղամաս հասնելու խնդիր ունեն անմատչելի տրանսպորտային միջոցների և միջավայրի պատճառով։ Նախկինում տարբեր քաղաքական ուժեր իրենց միջոցներով են ապահովել քաղաքացիների ընտրատեղամաս հասնելը, այդ թվում իմը, երբ նրանց աչքում ես «շարքային» քաղաքացի էի։ Այդկերպ, իհարկե, ընտրողն իրեն չի կարող ազատ զգալ, եթե նույնիսկ որևէ մեկը հատուկ չի խնդրել նրա ձայնը կամ ուղղորդել։ Այնպես որ, քաղաքական ուժերի կողմից նման աջակցությունն անընդունելի եմ համարում, որքան էլ այդ օգնությունն այսօր անհրաժեշտ է քաղաքացիներին։ Վստահ եմ, որ քվեարկության գործընթացը կարելի է այնպես կազմակերպել, որ խոչընդոտները նվազագույնի հասցվեն կամ իսպառ վերացվեն շատ կարճ ժամանակահատվածում։ Եվ Երևանի նոր քաղաքապետի և ավագանու խնդիրը նաև սա պետք է լինի»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ