Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ընտրությունից հետո Թուրքիայում լարվածությունն ավելանալու է. թուրքագետ

am es
Entrowt`yownits` heto T`owrk`iayowm larvatsowt`yownn avelanalow e. t`owrk`aget_70122

 Վաղը՝ հունիսի 24-ին, Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են  անցկացվելու, որոնք ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի,  ավելի են ամրապնդելու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում թուրքագետն ասաց, որ Թուրքիայի հասարակությանը բարդ ընտրություն է սպասվում, այն անցելու է յուրահատուկ փորձության միջով:

   «Չնայած այս պահին խորհրդարանական ընտրություններում նախընտրելի է համարվում «Արդարություն եւ Զարգացում» կուսակցությունը, իսկ նախագահական ընտրություններում այդպիսին է համարվում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  այնուամենայնիվ, այս ընտրություններում կա փոքր հնարավորություն,  որ ընդդիմադիր ուժերը կարող են հաղթանակ տանել այս երկու ուղղություններից գոնե մեկում, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրություններում:

   Այդ փոքր հնարավորությունը հիմնված է ընդդիմության ցուցաբերած յուրատեսակ համախմբվածության, ճկունության վրա, որովհետեւ առաջին անգամ վերջին երկու տասնամյակում, ընդդիմությունը գործի է դրել աշխատանքի ճկուն մեխանիզմներ եւ ոչ միայն կիրառում է Էրդողանի եւ նրա թիմակիցների կողմից բազմիցս կիրառված պոպուլիստական օրակարգն ու գործիքները, այլև գործի է դնում քարոզչական հմուտ մեխանիզմներ՝ հնարավորինս լայն զանգվածներ ներգրավելու համար:

   Եվ սա է պատճառը, որ ընտրություններում, փաստորեն, ընտրողները բավական յուրահատուկ իրավիճակում են հայտնվելու, որովհետեւ այն զանգվածը, որը փաստացի  դեմ է Էրդողանին, ունի հնարավորություն համախմբվելու ընդդիմադիր թեկնածուների եւ ընդդիմադիր կուսակցական դաշինքների շուրջ»,-նշում է վերլուծաբանը:

  Վարուժան Գեղամյանը նաեւ ասաց, թե այս պահին ամենաահավանական կանխատեսումն այն է, որ հաղթական են տանելու  Էրդողանն ու իշխող կուսակցությունը, սակայն դրան զուգահեռ Թուրքիայում ավելանալու է լարվածությունը. «Հասարակության այն հատվածը, որը դեմ է Էրդողանին, փաստորեն, տրամադրված է հաղթանակի, եւ ընտրությունից հետո  նրան հիասթափության շրջափուլ է սպասվում, որի ընթացքում հնարավոր է նաեւ իշխանության համար պայքարը տեղափոխվի փողոց:

   Միեւնույն ժամանակ հնարավոր է, որ այն մարդիկ, որոնք հանդես կգան իշխանությունների դեմ՝ կենթարկվեն բռնաճնշումների: Էրդողանի հաղթանակի դեպքում հինգ տարով իշխանությունն ամբողջությամբ անցնելու է մեկ անձի: Նույնիսկ այն անվանական նշանակությունը, որ ուներ խորհրդարանը վերջին երկու տարիներին, երբ Էրդողանը փաստացի ձեռք բերեց իշխանություն, այդ նոմինալ նշանակությունը նույնպես բացառվում է: Եվ սա էլ իր հերթին նշանակում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարթակներում ամբողջական աշխատելաոճի փոփոխություն:   Թուրքիան կրկին մնալու է այն երկրների շարքում, որոնք ղեկավարվում են մեկ մարդու քմհաճույքով»:

Թուրքիայում սպասվող ընտրությունների շուրջ իր հնարավոր  կանխատեսումը ներկայացնելուց հետո թուրքագետ Վարուժան Գեղամյանը այսպես եզրափակեց՝ ավելի խոր եւ համապարփակ վերլուծության համար պետք է սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ