Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Էրդողանը ՄԱԿ-ին մեղադրել է համաշխարհային խնդիրների լուծման անկարողության մեջ

am en ru
Erdoghane MAK-in meghadrel e hamashkharhayin khndirneri lowtsman ankaroghowt`yan mej_61399

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձություններից հետո ՄԱԿ-ին մեղադրել է համաշխարհային խնդիրների լուծման անկարողության մեջ:

Ըստ թուրք ղեկավարի՝կազմակերպությունը սպառել է իրեն:

«Եթե այդ հարձակումները տեղի ունենային որևէ այլ տարածաշրջանում, ապա ամբողջ աշխարհը բողոքի ձայն կբարձրացներ: Սակայն, ցավոք, միջազգային հանրությունը անտեսել է Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ », - ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կոչ է արել համաշխարհային հանրությանը ջանքեր գործադրել, որպեսզի Իսրայելը դադարեցնի Պաղեստինի ժողովրդի դեմ ուղղված գործողությունները և մեղադրել է ԱՄՆ-ին Թել Ավիվին օգնելու հարցում:

« ՄԱԿ-ի բանաձևերը և միջազգային կառույցները անտեսելով դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու որոշմամբ ԱՄՆ-ն օժանդակել է Իսրայելի ղեկավարությանը: Մենք երբեք թույլ չենք տա Երուսաղեմը զավթվի Իսրայելի կողմից », - ավելացրել է Էրդողանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ