Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Էրդողանը բացառում է Ասադի իշխանության հետ համագործակցությունը

am
Erdoghane bats`arhowm e Asadi ishkhanowt`yan het hamagortsakts`owt`yowne_96167

 

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Թեհրանում տեղի ունեցած Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթաժողովից հետո պատասխանել է լրագրողների հարցերինԱյս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Էրդողանը խուսափել է պատասխանել լրագրողների հարցին, թե Թուրքիան ինչպես կվարվի, եթե Սիրիայում նոր նախագահական ընտրություններում կրկին հաղթի Բաշար ալ Ասադը:

Միաժամանակ նա  լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք բացառում են Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ Թուրքիայի համագործակցությունը:

«Մենք այստեղ չենք քննարկում Ասադին: Պետք է այս պահին օգտագործել սիրիացի ժողովրդի ողջ ներուժն ընտրություններում: Պետք է տեսնենք, ինչպես ենք ձևավորում այդ համակարգը, որ ներառվեն Սիրիայում գտնվողներն էլ, դրսում գտնվողներն էլ»,- նշել է Էրդողանը:

Էրդողանը, անդրադառնալով սիրիական Իդլիբին, նշել է, որ Հալեպից և Արևելյան Ղուտայից դուրս եկած զինյալները ներկայումս հիմնականում տեղակայված են Իդլիբում, և նրանք նույնպես կարող են հատել թուրք-սիրիական սահմանը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ