Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Էրդողանը հաստատել է նոր կառավարության կազմը

ru am en
Erdoghane hastatel e nor karhavarowt`yan kazme_75983

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո վերջինս ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հայտնի է նաև կառավարության կազմը:

Փոխնախագահ է նշանակվել Ֆուադ Օքթայը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կրկին Չավուշօղլուն է, ներքին գործերի նախարարը՝ Սուլեյման Սոյլուն: Էրդողանի փեսան` Բերաթ Ալբարաքը, ով նախկինում բնական ռեսուրսների նախարարն էր, այժմ կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը: Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Հուլուսի Աքարը դարձել է պաշտպանության նախարար:

Արդարադատության նախարար է նշանակել Աբդուլհամիդ Գյուլը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զումրութ Սելչուկը և այլն:

Նոր կառավարությունում 2 կին կա: Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի   պաշտոնում նշանակվել է Յաշար Գյուլեր:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ