Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Էրդողանը կոչ է արել Վաշինգտոնին կատարել իր պարտավորությունները

am es
Erdoghane koch` e arel Vashingtonin katarel ir partavorowt`yownnere_64172

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին կատարել F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ պայմանագրով սահմանված իր պարտավորությունները:

«Մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն մեր ռազմավարական գործընկերն է: Բայց ռազմավարական գործընկերը չպետք է մեզ առաջարկի այլ դռներ թակել: Մեզ չի հետաքրքրում՝ ինչ է ասել սենատը: Մեզ միայն մի բան է հետաքրքրում՝ F-35-ի մատակարարումը», - հայտարարել է Էրդողանը, ում խոսքերն է մեջբերում Անադոլու լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիան ամերիկյան F-35- ի փոխարեն կարող է ձեռք բերել ռուսական «Su-57» կործանիչներ:

Նշվում է, որ Անկարան քննարկում է նման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն չմատակարարի  F-35  օդանավերը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ