Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Էրդողանը կողմնակից է Թուրքիայում իսլամական արժեքների տարածմանը. Թուրքագետ

Erdoghane koghmnakits` e T`owrk`iayowm islamakan arzhek`neri taratsmane. T`owrk`aget_39942

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության հանգուցալուծման փուլեր տեսանելի չեն: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում ասաց թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ հավելելով, որ Էրդողանի իշխանությունն այնպիսի քաղաքականություն, արժեքային համակարգ է որդեգրել, որը հակասում է ժողովրդավարական այն արժեքներին, որոնք միտված են արմատականության նվազեցմանը:

«Էրդողանը կողմնակից է երկրում իսլամական արժեքների տարածմանը: Սա նշանակում է, որ նախագահն ավելի շատ կողմնակից է արմատական իսլամին, քան ժողովրդավարական արժեքներին: Դրա ապացույցն այն է, որ երկրում փակվեցին գյուլենական դրոցները, որոնց նպատակն էր իսլամը ներկայացնել ժողովրդավարական առումով»,- ասաց բանախոսը: Վերջինիս դիտարկմամբ, այս քաղաքականությունն առաջացնում է Արևմուտքի զայրույթը, քանի որ իսլամը համարվում է արմատական կրոն և սպառնալիք է Արևմուտքի ազգային անվտանգությանը:

«Այս առումով կարող ենք ասել հետևյալը՝ քանի դեռ Էրդողանը շատ հարցերում հաշվի չի առնում արևմտայան շահերը, թուրք-ամերիկյան լարվածությունն ավելի է խորանալու, որից աշխարհաքաղաքական առումով Թուրքիան բավական մեծ վնասներ կկրի», - նշեց Խուդավերդյանը՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունների լարվածությանը զուգահեռ խորանում է նաև Թուրքիա-ԵՄ լարվածությունը:

Ըստ թուրքագետի՝ բազում եվրոպական երկրների, նաև Իսրայելի հետ Թուրքիայի խնդիրների խորացումը, հետևյալ նշանակությունն ունի՝ քանի դեռ թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն կարգավորվել, թուրք-եվրոպական, նաև թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունը գնալով ավելի է խորանալու:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ