Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Էրդողանը պատրաստվում է սառեցնել ԱՄՆ ներքին գործերի և արդարադատության նախարարների հաշիվները. ՏԱՍՍ

am
Erdoghane patrastvowm e sarhets`nel AMN nerk`in gortseri ew ardaradatowt`yan nakhararneri hashivnere. TASS_84655

 

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի հաշիվները` ի պատասխան թուրք նախարարների հանդեպ Վաշինգտոնի մտցրած պատժամիջոցներիՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ այս մասին օգոստոսի 4-ին Անկարայում իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այսօր ես կարգադրելու եմ իմ ընկերներին, որ Թուրքիայում ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշիվների առկայության դեպքում դրանք սառեցնեն: Թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը տրամաբանական չէ: Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է»,- ասել է Էրդողանը:

Այդ երկրի նախագահը նաև նշել է, որ Բրանսոնի գործով ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերոջ հարաբերություններին:

«Սա Թուրքիայի նկատմամբ լուրջ անարգանքի դրսևորում է»,- նշել է   նա:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը օգոստոսի 1-ից պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլայի նկատմամբ այն բանի համար, որ Անկարան չի թույլատրել հայրենիք վերադառնալ ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնին:

Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը` սահմանափակումները մտցվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է ԱՄՆ որոշումը և հորդորել հրաժարվել դրանից՝ զգուշացնելով, որ այդպիսի ագրեսիվ դիրքորոշումը, որը չի բխում որևէ կողմի շահերից, անհապաղ պատասխան կստանա:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ