Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:

ԺԱՆ ԲԱՏԻՍՏ ԼԱԿՈՐԴԵՐ

Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը

am ru
Erdoghane ts`ankanowm e Powtini het k`nnarkel gharabaghyan hakamartowt`yowne_28834

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում անձամբ է խոսելու   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ղարաբաղյան հակամարտության մասին:

 

«Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հարցում: Հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ ես Վլադիմիր Պուտինի հետ կխոսեմ Ղարաբաղի մասին, քանի որ այս հարցում շատ կարեւոր է Պուտինի դիրքորոշումը: Եթե ​​Վլադիմիր Պուտինը սկսի զբաղվել  այս հարցով, ապա  ավելի հեշտ կլինի արդյունքների հասնել », - այս մասին Էրդողանը լրագրողներին ասել է  Բաքվից վերադառնալիս ինքնաթիռի մեջ: Գրում է  Kanalahaber պարբերականը:

 Հիշեցնենք, հոկտեմբերի որ 31-ից նոյեմբերի 1-ը Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էր Ադրբեջանում` մասնակցելու համար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը:

 

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ