Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնում

am ru
Erdoghane verentrvel e T`owrk`iayi ishkhogh kowsakts`owt`yan arhajnordi pashtonowm_88391

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնում: Կուսակցության համագումարը տեղի է ունեցել Անկարայում: Այս մասին տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից:

Կուսակցության ղեկավարի ընտրություններում Էրդողանի թեկնածությունը միակ է եղել: Այսպիսով, Էրդողանը վեցերորդ անգամ դարձել է Արդարության և զարգացման կուսակցության նախագահը:

Վերջինիս թեկնածության օգտին ընդհանուր առմամբ քվեարկել է 1380 պատվիրակ:

Հիշեցնենք, որ հունիս 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում Էրդողանը և վերջինիս կուսակցությունը հաղթանակ   տարան: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ստացված տեղերի մեծամասնությունը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ