Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Էրդողանը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի համար․ The Guardian

am es
Erdoghane vtangavor e och` miayn T`owrk`iayi, aylew ashkharhi hamar. The Guardian_69796

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի սյունակագիրներից Սիմոն Թիսդալը, tert.am-ի փոխանցմամբ, խոսելով Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրությունների մասին, նշել է, որ կառավարման նախագահական համակարգի անցնելուց հետո արդեն գրեթե անսահմանափակ լիազորություններով Էրդողանի վերընտրվելը միջազգային հանրության համար իսկական սարսափելի զարգացում կլինի։ 

 

Սյունակագիրը պնդում է, որ Էրդողանը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի համար։

 

Ըստ Թիսդալի՝ չնայած 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած անօրենությունների, մարդու իրավունքների սարսափելի խախտումներին ու ժողովրդավարական սկզբունքների բացահայտ արհամարհմանը, Էրդողանը «դեռ ուժեղ է»։

 

«Հասարակության կրոնամոլ ու պահպանողական հատվածի աջակցությամբ Էրդողանի վարած պոպուլիստական և դեգրադացնող քաղաքականությունը մեծ դժվարություններ է ստեղծում Թուրքիայի օտար գործընկերների համար», - համոզված է բրիտանացի սյունակագիրը՝ ում կարծիքով նախկին արտգործնախարար ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ «հարևանների հետ զրո խնդիր» սկզնունքը շատ ավելի հաջող ու ողջունելի էր, սակայն նրա հեռանալուց հետո շարունակություն չունեցավ։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ