Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին

am ru
Erdoghani erdmnakalowt`yan araroghowt`yowne teghi kownena howlisi 9-in_73915

Հուլիսի 9-ին տեղի կունենա Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից, որոնք վկայակոչում են երկրի ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրությունը:

«Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա երկուշաբթի օրը», - ասվում է հաղորդագրության մեջ: Այսինքն, հերքվում է ավելի վաղ շրջանառված այն տեղեկությունը, թե երդմնակալությունը տեղի կունենա կիրակի՝ հուլիսի 8-ին:

Ակնկալվում է, որ նույն օրը կհայտարարվի նոր կառավարության կազմը, որը, համաձայն Թուրքայի նոր՝ նախագահական կառավարման համակարգի՝  նշանակվելու է երկրի  նախագահի կողմից  :

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց իր պաշտոնում՝ հավաքելով 52.59% ձայն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ