Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Երեխա որդեգրելով բանակից չես ազատվի

am
Erekha ordegrelov banakits` ch`es azatvi_27559
ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Ըստ դրա՝ երկու անչափահաս երեխա ունեցողը ազատվում է բանակից, սակայն երկու երեխա որդեգրած քաղաքացին չի ազատվում: Հարցը հետաքրքրեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին: 
 
«Մենք  մեր ընտանեկան օրենսդրությամբ  իրավական դաշտում որդեգրված երեխաների եւ ծնողների հարցում հավասարեցում ենք կատարում: Սա առաջին բացառությունն է:  Արդյո՞ք նշանակում է, որ բացառություն են դառնում որդեգրված երեխաները, եւ քաղաքացուն տարկետում չի տրվելու այդ իմաստով»,- հարցրեց Հովհաննիսյանը:
 
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Մեր քաղաքականությունը կարող է տարբերվել այլ դեպքերից: Մենք խոսում ենք 18 տարեկան տղաների մասին, նրանց կողմից 2 երեխա որդեգրելը կարող է ֆորմալ հիմք ստեղծել տարկետման համար, դրա համար միգուցե ավելի խիստ է կարգավորումը, քան որդեգրման այլ դեպքերում: Որեւէ բան չի խանգարում երիտասարդին ծառայել բանակում եւ գալ որդեգրել երեխաներ, եթե ինքն այդպիսի ցանկություն ունի»: 
Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ