Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանը կանգնած է պարզ ընտրության առաջ` հավերժ միտինգ, թե համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյան

am
Erewane kangnats e parz entrowt`yan arhaj` haverzh miting, t`e hamarh ashkhatank`. Naira Zohrabyan_99747

Քարոզարշավին մնացել է երկու օր, և Երևանը կանգնած է պարզ ընտրության առաջ` հավերժ միտինգ, թե համառ աշխատանք: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառմամբ է հանդես եկել ԲՀԿ-ի Երևանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Սրանք շատ կարևոր երկու օրեր են և ես կոչ են անում բոլոր թեկնածուներին / բացառությամբ մեկի/ այս երկու օրերին խոսել միայն քաղաքի և քաղաքացու հոգսերից, Երևանի կոնկրետ խնդիրներից։ Սա կլինի մեր միասնական պատասխանը հայհոյանքին, թշնամանքին, հասարակությանը սեւի ու սպիտակ բաժանելու կոչերին։

Չեմ թաքցնում` ես գնում եմ ընտրության` Գագիկ Ծառուկյանի օգնությամբ նախապես ունենալով մի շարք խոշոր օտարերկրյա նեդրողների հետ պայմանավորվածություններ՝ գալ Երևան, իրականացնել կոնկրետ ծրագրեր, օգնել լուծել Երևանի տասնամյակներով չլուծված խնդիրները։ Կան մշակված ներդրումային փաթեթներ, որոնք շատ արագ կարող են կյանքի կոչվել։

Ես պաշտոնապես հայտարարում եմ`իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու։ Մեր հաղթանակի դեպքում տարբեր ոլորտների լավագույն մասնագետները ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ