Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանի 2800-ամյակի միջոցառումները հետաձգվում մինչև հոկտեմբերի 20-21-ը

am en ru
Erewani 2800-amyaki mijots`arhowmnere hetadzgvowm minch`ew hoktemberi 20-21-e_91806

Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 29-ին և 30-ին, տեղի կունենան հոկտեմբերի 20-ին և 21-ին:

Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ օրերի տեղափոխությունը պայմանավորված է հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմամբ, դրա շրջանակում միջոցառումների լայն ծավալով, Երևանի ավագանու նոր ընտրությունների կազմակերպմամբ, ինչպես նաև մայրաքաղաքի 2800-ամյակը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ:

«Այսինքն, Երևանի 2800-ամյակը կնշվի ոչ թե սեպտեմբերի  29-30-ին, այլ հոկտեմբերի 20-21»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ