Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կլինի հուլիսի 16-ին

am en ru
Erewani k`aghak`apeti artahert` entrowt`yowne klini howlisi 16-in_76803

Ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օր է սահմանվել հուլիսի 16-ը:

 

Նման որոշում է կայացվել այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում՝ ձայների 35 կողմ, 11 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

  Օրենքի ուժով հրավիրված Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Մինչ այդ Կամո Արեյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են նրա կողմից 2018 թվականի հուլիսի 9-ին ներկայացված հրաժարականի հիմքով:

 

 

 

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշման նախագիծը:

 

   Առաջարկ է եղել նաև Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2018 թվականի օգոստոսի 8-ը:

Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին սահմանելու մասին որոշման նախագծին:

 

Նշենք նաև, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը առաջարկում էր ընտրությունը կատարել օգոստոսի 8-ին, սակայն առաջարկը մերժվեց:

 

Հիշեցնենք. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ