Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրման վերաբերյալ քննարկում չենք ունեցել. Վահրամ Բաղդասարյան

am
Erewani k`aghak`apeti t`eknatsow arhajadrman veraberyal k`nnarkowm ch`enk` ownets`el. Vahram Baghdasaryan_76575

Հանրապետական կուսակցությունում քննարկում չի եղել՝ կապված Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

«Մենք նման քննարկում չենք ունեցել: Համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- ասել է խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ շարժվելու են օրենքով. «Ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք կամ չենք առաջադրում, ուղղակի չենք քննարկել»:

Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք իմաստ ունի իրենց կուսակցության կողմից թեկնածուի առաջադրումն այն դեպքում, երբ հասարակության համակրանքն է վայելում մեկ այլ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Բաղդասարյանն ասաց. «Ավագանիում « Քաղաքացիական պայմանագիրը» ունի՞ մեծամասնություն »:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ