Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Երևանի նոր քաղաքապետը պետք է ընտրվի ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում

am es
Erewani nor k`aghak`apete petk` e entrvi och` owsh, k`an mekamsya zhamketowm _75795

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել, ուստի առջևում նոր ընտրություններ են:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:  Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։ Վերջին շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանի մոտ պարբերաբար անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով:

Երևանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: Առավելագույն ձայներով Տարոն Մարգարյանը դարձել էր Երևանի քաղաքապետ:

Ի դեպ Տարոն Մարգարյանը 2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում: 2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ: 2013թ. մայիսի 5-ին և 2017թ. մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ