Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Երևանի վարչական շրջաններում մայիսի 28-ի՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը

am en ru
Erewani varch`akan shrjannerowm mayisi 28-i, Hayastani arhajin hanrapetowt`yan orvan nvirvats mijots`arhowmneri zhamanakats`owyts`e _62864

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղի կունենան մի շարք համերգային ծրագրեր, մարզամշակութային միջոցառումներ և այլն:

 

Երևանի վարչական շրջանների միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.

 

Աջափնյակ վարչական շրջան
մայիսի 26-ին՝ ժամը 17:00-ին. միջոցառում «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից զբոսայգում,


Ավան վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 16:00-ին. «Ազատ, անկախ Հայաստան» խորագրով տոնական համերգ՝ Թումանյան թաղամասի այգում,


Արաբկիր վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ից 16:00-ն. բազմաժանր համերգային ծրագրեր՝ Վ. Դավթյանի անվան զբոսայգում, Ա. Հեքիմյանի և Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցներում, Արաբկիրի հայորդաց տանը, Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում և Երևանի պետական հումանիտար քոլեջում,


Դավթաշեն վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին. միջոցառում Մանկական այգում, Ազատամարտիկների այգում,


Կենտրոն վարչական շրջան
մայիսի 28-ին. տոնական համերգ՝ Գարեգին Նժդեհի արձանի դիմաց,


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին. համերգային ծրագիր՝ «Երիտասարդական» զբոսայգում,


Նոր-Նորք վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ին. տոնական համերգային ծրագիր՝ Թ. Կրպեյանի անվան զբոսայգում,


Նորք Մարաշ վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ից. այցելություն Անդրանիկի և ֆիդայիների հուշահամալիր,
մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ին. համերգային ծրագիր՝ Սբ Աստվածածին եկեղեցու բակում,


Նուբարաշեն վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին. տոնական միջոցառում՝ վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում,


Շենգավիթ վարչական շրջան
մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին. համերգային ծրագիր՝ Գ. Նժդեհի հրապարակում,
մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին՝ գրական-երաժշտական ցերեկույթ՝ հ.17 գրադարանում:


Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Մայիսի 28-ին, ժամը 15:00-ին՝ տոնական միջոցառում Դավիթ Անհաղթի անվան պուրակում:
Մայիսի 31-ին, ժամը 16:00-ին՝ միջոցառում-բեմականացում «Զեյթուն» մշակութային կենտրոնում:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ