Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Երևանում անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել

am
Erewanowm anhayt andze p`okhanakman ketits` khoshor ch`ap`i gowmar e hap`shtakel_80231

Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ լուսադեմին՝ 4:27-ի սահմաններում, գողություն է կատարվել Ավան վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից: 

 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Թե որքան գումար է գողացվել, առայժմ հայտնի չէ, հարուցվել է քրեական գործ:

 

Ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպանության սպառնալիքներ տալով, պահանջել է գումար։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ զինված հանցագործը փոխանակման կետի աշխատակից 30-ամյա ԳԲ-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար դրամ, 150 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար և դիմել փախուստի։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ