Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Երևանում երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է

am
Erewanowm erkharkani townn amboghjowt`yamb ayrvel e_75355

Հուլիսի 8-ին՝ ժամը 05:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 164 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը:

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվակն բաժնից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

 

Պարզվել է, որ Ամառանոցային փողոցում այրվում է երկհարկանի տուն:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:52-ին, մարվել՝ 07:29-ին:

 

Այրվել են Ամառանոցային փողոցի թիվ 79 հասցեում գտնվող տան առաջին հարկը գույքով (100 քմ), 2-րդ հարկը գույքով (մոտ 50 քմ) և տանիքը (մոտ 50 քմ):

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ