Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Երևանում տեղի կունենա Գորան Բրեգովիչի մենահամերգը

am ru
Erewanowm teghi kownena Goran Bregovich`i menahamerge _44818

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Մեցցո Պրոդաքշնը ներկայացնում է աշխարհահռչակ  երաժիշտ Գորան Բրեգովիչի մենահամերգը Երևանում: Համերգը կկայանա ապրիլի 16-ին, 19:00-ին Մարազահմերգային համալիրի համերգային դահլիճում:

 

Բրեգովիչը հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

Բրեգովիչին կարելի է բնութագրել որպես խորամանկ երաժիշտ, ում երաժշտությունը խճճացնող է, իսկ կերպարը՝ լցված գաղտնիքներով:

Նրա երաժշտությունն իր մեջ պարունակում է բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ: Դպրոցական տարիներին նրան հեռացրին երաժշտական դպրոցից, ուր նա ջութակ էր ուսուցանում՝ պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ մայրը նրան մեկ օր կիթառ նվիրեց: Իսկ պատերազմը նրա կյանքը բաժանեց երկու փուլի՝ պատերազմից առաջ նա ռոք երաժիշտ էր, իսկ պատերազմից հետո դարձավ այնպիսին. ինչպիսին նրան այժմ գիտի ողջ աշխարհը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ